Կոտայքում 16–ամյա տղան ընկել է ժայռից

Փրկարարները պատանուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Այլ տվյալներ դեռ հայտնի չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` այսօր, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տարեկան պատանին ժայռից մոտ 20 մետր ներքև է ընկել։

Կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել. վարակը 30 տարեկան երիտասարդի կյանք է խլել

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։

Փրկարարները պատանուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Այլ տվյալներ դեռ հայտնի չեն։