Ինչպիսի տեսք ունի հոբելյար կինը. Մադոննան նշում է իր 62- ամյակը. լուսանկարներ

Իր պատվին կազմակերպվող խնջույքի համար երգչուհին ընտրել է նուրբ, ասեղնագործած սպիտակ զգեստ` խորը բացվածքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Փոփ–երաժշտության թագուհի Մադոննան նշում է իր 62-րդ տարեդարձը։ Երգչուհին որոշել է ծննդյան օրն անցկացնել մտերիմների ու հարազատների հետ` օվկիանոսի ափին խնջույք կազմակերպելով։

«Հանգստացող հոբելյար կնոջ դեմքը»,– Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարին կից գրել է Մադոննան։

Իր պատվին կազմակերպվող խնջույքի համար երգչուհին ընտրել է նուրբ, ասեղնագործած սպիտակ զգեստ` խորը դեկոլտեով։ Զգեստի հետ համադրել է գունավոր հուլունքներով զարդեր, իսկ մազերն ալիքաձև են։

Մադոննան մերկացել, նստել է լոգարանում ու խոսել կորոնավիրուսի մասին. տեսանյութ

Մադոննան հրաշալի տեսք ունի` թարմ և երիտասարդ։ Իսկ նրա էներգիային յուրաքանչյուր երիտասարդ կնախանձի։ Ավելի վաղ իր էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մադոննան երգում, պարում, զվարճանում` բարձր տրամադրություն փոխանցելով դիտողին։