ՌԱԴԻՈ

Ինչ ասել է «տնտեսական հեղափոխություն», և ինչ քայլեր են արվել. մասնագետի մեկնաբանությունը

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հարցին, թե ինչ փուլում է գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությունը։
Sputnik
Ինչ ասել է «տնտեսական հեղափոխություն», և ինչ քայլեր են արվել. մասնագետի մեկնաբանությունը

Հայկազ Ֆանյանը նշում է, որ լինելով տնտեսագետ` այդուհանդերձ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն, և շեշտում է, որ այդպես էլ այդ եզրույթի բացատրությունը չտրվեց: Քանի որ պարզ չէ, թե տնտեսական հեղափոխություն ասելով վարչապետն ու կառավարող թիմն ինչ նկատի ունեն, հետևաբար դժվար է ասել` հասել են իրենց նպատակին, թե ոչ։

Տնտեսական աճի տեմպը կորսված է. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ

«Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս իրավիճակում, երբ կորոնավիրուսն էականորեն ազդեց բոլորի, այդ թվում` կառավարության պլանների վրա, ապա այս պահին նույնիսկ նախանշված ու իրենց մտքում պատկերացրած ծրագրերն հեռու են իրագործելի լինելուց, հետևաբար այդ ծրագրերն ու իրականացման տեսլականը պետք է հետաձգել առնվազն մեկ տարով»,– նշում է տնտեսագետը։

Հայկազ Ֆանյանի դիտարկմամբ` անկախ ամեն ինչից, երկրում իրականացվել են որոշ քայլեր նույն հարկային օրենսդրության կամ կոռուպցիայի ծավալների էական կրճատման ուղղությամբ, և շատ գործարարներ միաբերան նշում են, որ համակարգային կոռուպցիա այլևս չկա, ինչից կարելի է եզրակացնել, որ 2018 թվականի փոփոխությունները դրականորեն նպաստել են տնտեսության զարգացմանը։

«Նույն հարկային օրենսգրքի առնչությամբ իրականացվեցին բավականին լուրջ փոփոխություններ, խոսքը մասնավորապես եկամտային հարկի համահարթեցման և շահութահարկի դրույքաչափերի շարունակական նվազման մասին է, սակայն տնտեսական աճի մոդելին, երկրի զարգացման տեսալականին առնչվող հատվածը մնում է բաց»,– նշում է տնտեսագետը։

Տնտեսական անկումը երկնիշ թվով կլինի՞. նախկին նախարարը իշխանությանը լավատես է համարում

Հայկազ Ֆանյանի տեղեկացմամբ` կառավարությունում մշակվել է մինչ 2035 թվականն ընդգրկող զարգացման ծրագիրը, որում նախանշված են կոնկրետ ուղղություններ, սակայն փաստաթղթի հրապարակայնացումն, ըստ նրա, այդպես էլ տեղի չունեցավ, և հանրության լայն շրջանակներն այդպես էլ հնարավորություն չունեցան ծանոթանալու այդ ծրագրին։