Հայաստանյան ամառը կշարունակի զովանալ. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանի շրջանների զգալի մասի բնակիչները չեն խուսափի անձրևից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 16-17-ին Հայաստանի շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանյան ամառը կշարունակի զովանալ. եղանակի տեսություն

Տեղումներ կգրանցվեն նաև Երևանում։ Օգոստոսի 16-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +29-ից +31–ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +17–ի։

Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց