Հայ զինծառայողները մեկնել են Աստրախան

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նյութատեխնիկական ապահովման կազմակերպման ուղիները Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության ժամանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայ զինծառայողները ՌԴ Աստրախանի մարզում զորավարժանքների կմասնակցեն։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը` հավելելով, որ նրանք մեկնել են երեկ։

Հայկական ուժերը ճնշել են հակառակորդին. ԶՈւ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին

Նրա տեղեկացմամբ` օգոստոսի 17-20-ը Աստրախանի մարզի տարածքում, «Կապուստին Յար» պետական կենտրոնական 4-րդ զորավարժարանում տեղի կունենա հատուկ վարժանք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Էշելոն-2020» նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների մասնակցությամբ։

«Հարավային ռազմական օկրուգի զորքերի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վորոնովի գլխավորությամբ վարժանքներում ծրագրված է կազմակերպության անդամ պետությունների զորակազմերի և ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խմբի համատեղ մասնակցությունը»,– նշեց Ստեփանյանը։

ՀՀ ՊՆ–ն հերքում է հայկական անօդաչու սարք խոցելու լուրը

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նյութատեխնիկական ապահովման կազմակերպման ուղիները Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության ժամանակ: