Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ ես եղել եմ 4-րդ դասարանում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը երկու լուսանկար է հրապարկել, որոնցում երևում են Իջևանի նորոգվող փողոցները։ Նա լուսանկարներին կից գրառումներ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իջևանում փողոցների նորոգման աշխատանքներ են ընթանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նորոգվում է նաև Մայիսի 28-ի փողոցը։ Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ ես եղել եմ 4-րդ դասարանում»,– Facebook-ի իր էջում գրել է նա։

Վարչապետը հրապարակել է նաև Իջևանի Բլբուլյան փողոցի լուսանկարը և գրել. «Աշխատանքը Իջևանի Բլբուլյան փողոցում եռում է»։

Հիշեցնենք` Փաշինյանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում #ԿառուցենքՀայաստանըՆորովի հեշթեգով և ցույց տալիս, թե Հայաստանի որ հատվածներում են շինարարական լայնածավալ աշխատանքներ իրականացվում։