Սևանա լճի առափնյա հատվածի վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցվել են

Իշխանությունը սկսել է լրջորեն զբաղվել Սևանա լճի ափամերձ տարածքներով։ Շրջակա միջավայրի նախարարը հայտնում է, որ սկսել են ուսումնասիրել հողատարածքների տնօրինման պայմանագրերը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ամբողջապես դադարեցվել են Սևանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սևան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախագահ Ռոմանոս Պետրոսյանը։

Սևանա լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ. «ծաղկման» գործընթացն այս տարի շուտ կավարտվի

Նա նշել է, որ կասեցվել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները։

«Արդեն իսկ մեկնարկել ենք վերոնշյալ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները (դրանք մի քանի հազար են)՝ պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաև բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում այդպիսիներն աներկբայորեն կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Սևանի ափամերձ տարածքներում, «Սևան» ազգային պարկի բնության հատուկ պահպանվող տարածքներում թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում ու ապօրինի կառուցված շուրջ 3 800 շենք-շինություն կա, բոլորը` քանդման ենթակա:

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը