«Պետք է կապ հաստատել Պուտինի հետ»․ Լուկաշենկոն չի հավատում խաղաղ ակցիաներին

Նա ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ցուցարարներին համակարգում և ուղղորդում են դրսի ուժերը, իսկ մարդիկ դա պարզապես չեն հասկանում։ Բացի այդ, գործի են անցել բազմաթիվ ֆեյքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ խոսել է երկրի ներսում տիրող հասարակական–քաղաքական իրավիճակի մասին և շեշտել, որ իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապ հաստատելու անհրաժեշտություն է տեսնում։ Տեղեկությունը հայտնում է БЕЛТА-ն։

Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Պետք չէ մեզ ընդարմացնել խաղաղ ակցիաներով ու ցույցերով։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում խորքում։ Մենք դա շատ լավ ենք տեսնում։ Եվ հետո մենք կարդացել ենք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունները։ Ավելին, գունավոր հեղափոխությունների մեթոդաբանություններին (դա առանձնահատուկ բան է, այդ մասին այսօր խոսելու ենք ՊՆ-ում՝ Ռազմավարական կառավարման կենտրոնում) արդեն ավելացել են արտաքին միջամտության տարրեր»,-հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նա նշել է, որ Բելառուսի դեմ ագրեսիա է ծավալվում փաստացի սցենարի համաձայն։ «Պետք է կապվել Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի հետ, որպեսզի հիմա կարողանամ զրուցել նրա հետ։ Քանի որ սա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի համար»,-ասել է Լուկաշենկոն։

Մինսկում աղջիկները գրկախառնվում են ցույցին միացած ՕՄՕՆ–ի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

«Գիտեք` որոշ ռուսաստանցիներ, չափից դուրս խելոքներ, սկսել են գոռալ` այ Բելառուս, այսպես-այնպես․․․ ուզում եմ ասել, որ այսօր Բելառուսի պաշտպանությունը պակաս չէ, քան մեր ամբողջ տարածքի պաշտպանությունը, միացյալ պետության պաշտպանությունը, և օրինակ է մյուսների համար։ Դրա համար էլ մեզ այսպես պինդ են կպել»,-ընդգծել է նախագահը։

Նա ևս մեկ անգամ վստահություն է հայտնել, որ ցուցարարներին համակարգում և ուղղորդում են դրսից, իսկ մարդիկ դա ուղղակի չեն հասկանում։ Բացի այդ, գործի են անցել բազմաթիվ ֆեյքերը։

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

«Պարզվում է՝ արդեն Մոսկվայում ինձ պատկանող ինչ-որ տուն են գտել։ Ես հիմա հրապարակավ հայտարարում եմ` գտել եք, վերցրեք։ Ես Բելառուսում սեփականություն չունեմ, բացի նախագահական նստավայրից, որտեղ ապրում եմ, գյուղում։ Չէ, սկսում են այդ ֆեյքերը։ Պարզվում է՝ ես երեկ չէ առաջին օրն արդեն երկրից հեռացել եմ, պարզվում է՝ ոչ այն է մեռել եմ, ոչ այն է՝ հիվանդ եմ։ Եվ պտտվում է այդ ամենը։ Ինչի՞ համար։ Որպեսզի ժողովրդի մոտ այս ստոր տրամադրությունները ստեղծվեն։ Չի ստացվի։ Մենք չպետք է թույլ տանք դա»,-հայտարարել է Ալեքսանդ Լուկաշենկոն։

Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ

Նշենք, որ ԶԼՄ-ներում և սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր են հայտնվում երկրի խոշորագույն ձեռնարկություններում սկսված գործադուլների մասին, այդ թվում՝ ԲելԱԶ, ՄԱԶ, «Տերազիտ», «Գրոդնոժիլստրոյ», Բելառուսի մետալուրգիական գործարաններում, Վ․Ի․ Կոզլովի անվան Մինսկի էլեկտրատեխնիկական գործարանում, «Գրոդնո-Ազոտ»-ում և այլուր։

Բելառուսում արդեն յոթերորդ օրն է` չեն դադարում բողոքի ակցիաները։ Ցուցարարները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են առաջացրել։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու