Լիոնել Մեսսին մտադիր է լքել «Բարսելոնան»

Պայմանագրի ավարտին դեռ մեկ տարի կա, բայց ֆուտբոլիստը վերջնականապես հիասթափվել է ակումբի կառավարման համակարգից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Բարսելոնայի» հարձակվող 33-ամյա Լիոնել Մեսսին որոշել է հեռանալ ակումբից։ Տեղեկությունը հայտնում է իսպանական Cadena COPE ռադիոալիքը։

​Արգենտինացին վերջնականապես հիասթափվել է ակումբի կառավարման համակարգից և չի ուզում երկարաձգել պայմանագիրը։ Նա պատրաստ է համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը դիտարկել միայն ակումբի կառուցվածքի վերակազմավորման, ինչպես նաև ղեկավարության փոխվելու պարագայում։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2021թ-ի ամռանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսիով հետաքրքրված է «Ինտերը»։ Միլանցիները պատրաստ են 4 տարվա պայմանագիր առաջարկել նրան՝ խաղաշրջանի համար 50 միլիոն եվրո աշխատավարձով։

Ամոթալի պարտությունից հետո «Բարսայի» ղեկավարությունն ուզում է փոխել գլխավոր մարզչին

Նախօրեին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 2:8 հաշվով պարտվեց «Բավարիային» և դուրս մնաց մրցաշարից: 1946 թվականից ի վեր առաջին անգամ «Բարսելոնայի» դարպասում մեկ խաղի ընթացքում 8 գնդակ հայտնվեց։

Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին

Փորձագետները նշում են` ծայրահեղ իրավիճակներում Մեսսին բազմաթիվ անգամ է թիմին փրկել, բայց երեկ բոլոր առաջատարները խաղում էին նույն (ոչ բարձր) մակարդակով՝ թե՛ Լուիս Սուարեսը, թե՛ Մեսսին, թե՛ Ժերար Պիկեն, թե՛ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտենգենը։ Այնպիսի տպավորություն էր, որ նա խաղալու տրամադրություն ընդհանրապես չուներ։

Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով