Ադրբեջանն ակտիվացել է. քանի՞ կրակոց է արձակվել հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ առաջապահ զորամասերը համապատասխան գործողությունների են դիմել Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Արցախի ՊՆ–ն հայտարարություն է տարածել. դիպուկահարներ են պետք և ոչ միայն

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 6000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք` նախորդ շաբաթ`օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակվելով շուրջ 2800 կրակոց։

Հարևանների զորավարժություններն արդեն դուրս են եկել ռազմական հարթությունից. Աբրահամյան