«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» վերսկսում է Կիև-Երևան-Կիև թռիչքները

Կորոնավիրուսի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել նոր թռիչքների տոմսերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը օգոստոսի 17-ից վերսկսում է Կիև-Երևան-Կիև երթուղով թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

«Չվերթերը նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ընկերության ներկայացուցչի` COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։

Հիշեցնենք` օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից): 

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար