Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ

Արդեն վեցերորդ օրն է` Բելառուսում բողոքի ակցիաներ են ընթանում, նոր ձեռնարկություններ են միացել գործադուլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Բելառուսի նախագահի ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան երկրի իշխանությանը կոչ է արել դադարեցնել բռնությունն ու երկխոսություն սկսել ցուցարարների հետ։

«Մեզնից յուրաքանչյուրի համար ամենաարժեքավորը մարդու կյանքն է։ Մենք պետք է դադարեցնենք բռնությունը», - իր երկրորդ տեսաուղերձում ասել է Տիխանոսվկայան, որն ընտրություններից հետո բելառուսական իշխանության օգնությամբ լքել է Մինսկն ու մեկնել Լիտվա։

Տիխանովսկայան շեշտել է, որ ընտրությունների ճշմարիտ արդյունքները պետք է պաշտպանել միայն ոչ բռնի կերպով։ Նրա խոսքով` ոստիկանության կոպիտ գործողություններից հետո բելառուսներն այլևս երբեք չեն ցանկանա նախորդ իշխանության օրոք ապրել։

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

«Մեծամասնությունը չի հավատում նրա (Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկենկոյի – խմբ․) հաղթանակին։ Մենք միշտ ասել ենք, որ պետք է պաշտպանել մեր ընտրությունը միայն օրինական, ոչ բռնի ճանապարհով, իսկ իշխանությունը քաղաքացիների՝ խաղաղ փողոց դուրս գալն արյունոտ սպանդի է վերածել», - ասել է նա։

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Արդեն վեցերորդ օրն է` Բելառուսում բողոքի ակցիաներ են ընթանում, նոր ձեռնարկություններ են միացել գործադուլին։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու