ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Սյունիքում` Շաքի գյուղի մոտակա դաշտում, զինամթերք է հայտնաբերվել:
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրի հրթիռ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Տավուշի մարզում արկ է հայտնաբերվել, որի կիրառումն արգելվում է միջազգային կոնվենցիաներով