ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մելիք-Բաղդասարովին համատեղության կարգով Հայիթիում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին։ Մելիք–Բաղդասարովի նշանակման հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
«Սերգեյ Միխայլովիչին նշանակել Հայիթիի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան համատեղության կարգով», - նշված է հրամանագրում:
Ի դեպ, Մելիք-Բաղդասարովը փետրվարից զբաղեցնում էր Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
Մելիք-Բաղդասարովը ծնվել է 1968թ.–ին, 1994-ին ավարտել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը։ Նա զբաղեցրել է նաև ՌԴ ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։