Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով

Հայաստանի բազմակի չեմպիոնին նվիրված գրաֆիտին հայտնվել է Երևանի կենտրոնում՝ Թումանյան փողոցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները` Sector 18 Pyunik FC–ի անդամները, ֆուտբոլային գրաֆիտի են արել մայրաքաղաքում։

«Հայաստանում առաջին ֆուտբոլային ակումբային գրաֆիտին։ Երևանը նռնագույն է ներկվելու,սկսեցինք Թումանյան փողոցից»,– գրել են նրանք Facebook–ում ու հրապարակել գրաֆիտիի լուսանկարները։

«Փյունիկ» ՖԱ–ն, որը հիմնադրվել է 1992 թվականին, Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է. 14 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ ՝ գավաթակիր, 9 անգամ՝ Հայաստանի սուպերգավաթակիր: