ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Երգիչ Միհրան Ծառուկյանի և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդին` Ռոբերտ Ծառուկյանն արդեն 40 օրական է: Երջանիկ ծնողներն առաջին անգամ հրապարակել են Ռոբերտի լուսանկարը` չթաքցնելով երեխայի դեմքը:
Հայտնի է Միհրան Ծառուկյանի և Արփիի առաջնեկի սեռը. տեսանյութ
Միհրանը Instagram-ի իր էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար, որին կից գրել է. «Թող Աստված օրհնի ու պահպանի քեզ, մեր տղա»:
Արփին միկրոբլոգի իր էջում նույն լուսանկարն է տեղադրել և կից գրառում արել. «Մեր տղա, Աստված պահապան լինի քեզ ու աշխարհի բոլոր մանուկներին»:
Նշենք, որ Միհրանն ու Արփին Ռոբերտի 40 օրական առթիվ այցելել են Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցի և ստացել Աստծո օրհնությունը:
Հիշեցնենք՝ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնացել են դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա են էին միայն զույգի մտերիմները։