ՌԱԴԻՈ

Ժամանակն է օգտագործել Թուրքիայի հանդեպ թշնամություն ունեցող երկրների ներուժը. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, որի ընթացքում, ըստ տեղեկությունների, Ադրբեջանի նախագահը բարձրացրել է ՌԴ-ից ՀՀ տեղափոխվող ռազմական բեռներին առնչվող հարցեր։
Sputnik
Ժամանակն է օգտագործել Թուրքիայի հանդեպ թշնամություն ունեցող երկրների ներուժը. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` առաջիկայում ականատես կլինենք Ադրբեջանի նախագահի և այլ խոշոր երկրների ղեկավարների քննարկումներին։ Քաղաքագետը կարծում է, որ վերստուգվում, ճշգրտվում են մոտեցումները տարբեր հարցերի շուրջ և դիրքորոշումների հստակեցումը դիտվում է նաև հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման համատեքստում, այսինքն` Ադրբեջանը փորձում է ռազմական նախապատրաստությանը զուգահեռ տանել նաև դիվանագիտական աշխատանք այն երկրների հետ, որոնք ներկայություն ունեն մեր տարածաշրջանում։

Ալիևը զանգել է Պուտինին. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի վերջին իրադարձությունները

«Ադրբեջանը փորձում է ներկայացնել իր մոտեցումներն իրավիճակի կտրուկ փոփոխության գնալու հիմնավորումների պարագայում, հետևաբար չի բացառվում, որ առաջիկայում կտեղեկանանք այլ հեռախոսազրույցների մասին, որոնց միջոցով Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը ձգտելու է ներկայացնել ռազմական գործողությունների վերսկսման դրդապատճառները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Աբրահամյանի խոսքով` տվյալ պարագայում պասիվ մնալն աշխատում է Հայաստանի դեմ, հետևաբար պետք է լինենք ակտիվ, նախաձեռնող` օգտագործելով այն երկրների հնարավորություններն ու ներուժը, որոնք Թուրքիայի հանդեպ ունեն ընդհանուր թշնամություն, սակայն մեզ հետ դաշնակիցներ են։ Քաղաքագետի համոզմամբ` մենք չպետք է սահմանափակվենք միայն փաստաթղթային կամ հայեցակարգային առումով մեզ մոտ նշումներ կատարելով, այլ իրականացնենք ակտիվ բազմակողմ կարգավորումներ, վերանայումներ և՛ ռազմաքաղաքական դաշինքների, և՛ կառույցների, և՛ առանձին պետությունների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են մեր տարածաշրջանին։ 

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

Հիշեցնենք՝ ըստ ադրբեջանական աղբյուրների` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, հուլիսի 17-ից սկսած Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման ինտենսիվ բնույթը անհանգստացրել, ինչպես նաև լուրջ հարցեր է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ: Ալիևի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: Հենց այս հարցը պարզելն էլ եղել է հեռախոսազրույցի հիմնական նպատակը։