Ինչպե՞ս զվարճացնել երեխաներին. Միհրան Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Ճանաչված մարզիկը երեխաներին զվարճացնելու նոր հնարք է գտել։ Երկրպագուները խոստանում են կրկնել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել երեխաների մասնակցությամբ։

Տեսանյութում երևում է, որ մարզիկը հիանալի զբաղեցնում է երեք աղջնակներին։

Միհրան Հարությունյանի դուստրը նազանքով պարում է Արամեի «Քավոր ջան» երգի տակ. տեսանյութ

«Ամենահիասքանչ ու մաքուր էմոցիաները կարելի է տալ հենց երեխաներին»,–գրել է մարզիկը։

Միհրանի զվարճալի «հնարքը» շատ է դուր եկել երկրպագուներին։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

«Բոլոր երեխաների հետ պետք է այս խաղը խաղալ»,«ինչ զվարճալի է, դուք շատ դրական ու լուսավոր մարդ եք», «հրաշք եք»,–գրել են նրանք։

«Ինձ համար դու ավելին ես, քան կարող ես պատկերացնել». Հարությունյանի շնորհավորանքը` դստերը

Տեսանյութը մի քանի ժամում ավելի քան 38.500 դիտում է ունեցել։ 

Ավելի վաղ մարզիկը տեսանյութեր էր հրապարակել զարմիկների մասնակցությամբ։