Հայտնի է առաջին երկիրը, որը պատրաստ է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

Միաժամանակ Վիետնամը կշարունակի աշխատանքները վարակի դեմ սեփական պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Վիետնամի իշխանությունները մտադիր են գնել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վիետնամի առողջապահության նախարարությանը։

Միաժամանակ, ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Վիետնամը կշարունակի աշխատանքները կորոնավիրուսի վարակի դեմ սեփական պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։

Վիետնամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 911 դեպք, մահացու ելքերի թիվը 21 է: