Երևան-Երասխ ավտոճանապարհին 5 մեքենա բախվել են իրար. կա տուժած

Մ-2 ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով մեկ աղջիկ է տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 Օգոստոս — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 23։15-ին Մ-2 ավտոճանապարհի Տափերական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 5 մեքենա են բախվել իրար։

Լույս չի լինի Երևանի և 2 մարզի որոշ հատվածներում

«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Վահագն Հ․, ծնված 1980 թ.), Renault (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1992 թ.), ZIL (վարորդ՝ Լյուդվիգ Հ․, ծնված 1990 թ.), ZIL (վարորդ՝ Հովհաննես Ե․, ծնված 1977 թ.) և Opel Аstra G (վարորդ՝ Սարգիս Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Քրիստինե Ա․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել