Կենգուրուներն ուրախ թռվռում են ձյան տակ․ Գագիկ Սուրենյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում ուժեղ ձյուն է տեղացել։ Տարածաշրջանի համար անսովոր եղանակից շատ են ուրախացել կենգուրուները։
Sputnik

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել Facebook-ում։ Կադրերում երևում է, թե ինչպես են կենգուրուները թռվռում ձյան մեջ։

50 երկրով շրջագայած ամերիկացին տուն է գնել հայկական գյուղում և ապրում է իր կենդանիների հետ

«Ավստրալիա, ձնամրրիկ և ուրախ կենգուրուներ», - գրել է Սուրենյանը։

Կենգուրուները կռիվ են անում հենց ճանապարհի մեջտեղում. տեսանյութ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում ուժեղ ձյուն է տեղացել։ Տարածաշրջանի համար անսովոր եղանակից շատ ուրախացել են տեղական կենգուրուները։ Իսկ մարդկանց համար դժվար օրեր են սկսվել՝ ձյունը սահմանափակել է երթևեկությունը, փչացրել էլեկտրական լարերը, որոշ տների տանիքներ վնասվել են։

Պարզվել է Կարմիր կատարից ձգվող խողովակի առեղծվածը. ո՞վ է ջուր գողացել խառնարանային լճից