Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը։ Աջակցությունից կօգտվեն 267 ընկերություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարությունը կփոխհատուցի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների` կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կրած վնասների մի մասը։

Զբոսաշրջության ոլորտը մեռնում է. կոմիտեն պատասխանել է տուրօպերատորների կոշտ քննադատությանը

Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը։

Նրա խոսքով`ոլորտի կազմակերպություններն ամեն ամիս սուբսիդավորում կստանան` յուրաքանչյուր երրորդ աշխատակցի աշխատավարձի չափով։

«Ավելի մեծ աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք աջակցության ամսվա տվյալներով` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պահպանել են աշխատատեղերի ոչ պակաս, քան 70 %-ը»,– ասաց Խաչատրյանը։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք 2019թ–ին կառավարության որոշմամբ ԱԱՀ վերադարձ են ունեցել ու չնայած դրան կրճատել են աշխատակազմի կեսից ավելին, կզրկվեն փոխհատուցումից։

Մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքներ չեն լինելու. Զբոսաշրջության կոմիտե

Էկոնոմիկայի նախարարության հաշվարկով` այս աջակցության ծրագրից կօգտվեն 277 ընկերություններ, որոնցից 55–ը` կացության կազմակերպման ոլորտում աշխատող ընկերություններ են, 56–ը` հանրային սննդի, 79–ը` զբոսաշրջային գործակալություններ ու տուրօպերատորներ, 87–ը`առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկման ու կացության ապահովման ծառայություններ մատուցող  կազմակերպություններ։