Հրավառությունների հարցը կլուծվի՞․ Ավինյանը զբաղվում է քաղաքացիներին անհանգստացնող հարցով

Բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանի, հրավառություն ապահովող ապրանքների վաճառքը երկրում սահմանափակ կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հրավառությունների համար օգտագործվող արտադրանքի ներկրումը և վաճառքը կսահմանափակվի։ Տեղեկությունը հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հրավառության «գինը». 10–ամյա Տավրոսը հույս ունի, որ կորցրած ցուցամատը հետո կվերականգնվի

«Ցանկանում եմ նշել, որ համապատասխան գերատեսչությունների հանձնարարվել է նաև քննարկել ու ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանի», - Facebook–ի իր էջում գրել է փոխվարչապետը։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին հրավառությունների, ՃԵԿ կանոնները չարամտորեն խախտողների, մեքենաների ազդանշանային համակարգերի կիրառման հարցերում։

Նշենք, որ ըստ Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ը լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը առաջացնում են նախազգուշացում, իսկ հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով։