ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՖՖ գործկոմի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և պայմանավորված խաղերը քննարկող կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում` շարադրելով նաև իր այս քայլի պատճառները։
«Պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ, որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ»,-գրել է նա և հավելել, որ իրեն բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը:
Նշենք, որ հուլիսի 3–ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստն աննախադեպ որոշում կայացրեց՝ դադարեցնել Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի մրցաշարը: Աննախադեպ էր նաև «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45-ին` ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին կայացված որոշումը:
Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին