Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել. գործը հասել էր մինչև «զոն նայողին»

Քաղաքացուն ՔԿՀ–ում գտնվող մի անձ պարտք է եղել։ Նա որոշել է պարտքը վերադարձնել «օրենքով գողի» օգնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik.ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ձերբակալել են «օրենքով գողի» և նրա ղեկավարած խմբավորման մասնակցի։

Երևանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Ջնդին»

«Պարզվել է, որ մասնավոր, այն է՝ իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար քաղաքացին դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի։ Վերջինս այդ վեճը լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող «զոն նայողին»։ Նա էլ իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ:

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ասատրյանին ծեծելու համար ստորացրել է Կոբա Կրասնոդարսկուն

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։

Ստեղծված քննչական խմբի կողմից 2020թ. օգոստոսի 13-ին ոստիկանության ծառայողների հետ համատեղ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

«Օրենքով գողերի» գործերով կզբաղվեն մասնագիտացած դատախազները