ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik.Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքներում, որտեղ արձանագրվել են մի շարք խախտումներ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես գազի ու բենզինի լցակետերում բացակայել են դիմակներ դնելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները, իսկ շինանյութի խանութներում հիմնական թերություններն առնչվել են փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին:
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը Հայաստանի ողջ տարածքում: Տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն` մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Կոպիտ խախտումներ Ծաղկաձորի հյուրանոցներում. պարետին միջնորդություններ կներկայացնեն