Սերբիայում ձերբակալել են Ադրբեջանի դեսպանին

Նրան կասկածում են բյուջետային միջոցները վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։ Նա կասկածվում է խոշոր գումարի յուրացման ու բյուջետային միջոցների վատնման մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությանը։

Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել. գործը հասել էր մինչև «զոն նայողին»

Պետական անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ֆինանսական ստուգումների ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանը ոչ բուն նպատակով զգալի բյուջետային միջոցներ է ծախսել ու այլ իրավախախտումներ կատարել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հասանովը ձերբակալվել է կասկածյալի կարգավիճակում։

Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը