ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Չուկոտսկի շրջանային հիվանդանոցի աշխատակիցը թույլ չի տվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին մտնել Մագնիսառեզոնանսային շերտագրության սենյակ։ Միջադեպը տեղի է ունեցել վարչապետի՝ բուժհաստատություն կատարած այցի ժամանակ։ Տեսանյութը Twitter-ում հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
Կադրերում երևում է՝ ինչպես են վարչապետն ու առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն մտնում լաբորատորիա։ Նրանց հետևում է նկարահանող խումբը, սակայն բուժհաստատության աշխատակիցը բոլորին հորդորում է դուրս գալ, նշելով․ «Մի մտեք։ Սարքավորումների հետ չի կարելի»։
Զարմանալին այն է, որ ՌԴ կառավարության ղեկավարը չի դժգոհել, հակառակը՝ նա ողջունել է պրոֆեսիոնալի հորդորը։
«Ահա, մասնագետը միանգամից երևում է»,- ասել է Միշուստինը։
Միշուստինը խոսել է Ռուսաստանի «անվտանգության բարձիկի», Covid-19–ի ու իր երազանքի մասին
Հիշեցնենք՝ ՌԴ վարչապետն այսօր Անադիր է ժամանել, որտեղից մեկնարկում է նրա աշխատանքային այցը Հեռավոր Արևելք։ Օգոստոսի 13-ից 18-ը նա պատրաստվում է այցելել չորս շրջան՝ Չուկոտկա, Կամչատկայի երկրամաս, Մագադանի ու Ամուրի մարզեր։