ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանն այսօր կդառնար 77 տարեկան։ Արտիստի թոռնուհին՝ լրագրող և դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը, գրառում է արել պապիկի ծննդյան օրվա կապակցությամբ։
«Այսօր իմ սիրելի պապիկը կդառնար 77 տարեկան: Շատ մեծ հպարտություն ա էսպիսի պապիկ ունենալը»,- գրել է նա։
Կից նա հրապարակել է արխիվային լուսանկար, որում չարաճճի հայացքով նայում է իրեն գրկած պապիկին։ Ազատ Գասպարյանը մահացել է Երևանում՝ 2013թ-ին 70 տարեկան հասակում։ Արուսիկը այդ ժամանակ 18 տարեկան էր։
Ազատ Գասպարյանը խորհրդային տարիների հայ կինոյի և թատրոնի փայլուն ներկայացուցիչներից մեկն է։ Նա խաղացել է «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ», «Մեր մանկության տանգոն», «Ո՞ւր ես գնում, զինվոր» և այլ ֆիլմերում։
Արուս Տիգրանյանը շնորհավորել է պապիկի՝ Ազատ Գասպարյանի տարեդարձը
Արուսիկ Տիգրանյանը լրագրող է, դերասան։ Նկարահանվել է «Լավ երեկո», «Ֆուլ Հաուս», «Կինստագրամ» նախագծերում։ Բոլորովին վերջերս ներկայացրել է երկու նոր նախագիծ՝ «Սուր Արուսը» Youtube-ում և «Արուս, հասիրը» Արմենիա TV-ում։