Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

Թթվաշ պտուղների գրեթե բոլոր սիրահարները սառցախցիկում կամ մուրաբայի տեսքով պահեստավորած կոկռոշի պաշար են ունենում։ Թե ինչ օգուտ է տալիս այս հատապտուղը և ինչու չի կարելի այն չարաշահել՝ ընթերցեք մեր հոդվածում։
Sputnik

Կոկռոշը սննդարար և շատ օգտակար հատապտուղ է: Որպես կանոն, մեկ հատապտուղը կշռում է 3-6 գրամ: Հատապտուղները կարող են լինել կանաչ, դեղնասպիտակ, վարդագույն, կարմիր կամ մուգ մանուշակագույն: Կարող են լինել շատ քաղցր կամ մի քիչ թթվաշ։ Բայց գույնից կամ համից այս հատապտղի օգտակար հատկություններն ամենևին էլ չեն փոխվում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

Հատապտուղը պարունակում է սննդային մանրաթելեր, դաբաղանյութեր, օրգանական թթուներ, մոնոսախարիդներ և դիսախարիդներ։ Կոկռոշը պարունակում է մի շարք վիտամիններ և հանքանյութեր՝ PP, E, C, B9, B6, B2, B1, A, բետա կարոտին, նիկել, ցինկ, կալիում, մագնեզիում, մեծ քանակությամբ երկաթ և այլն: Սակայն այս հատապտղի կարևորագույն առաքելությունը դեպրեսիան բուժելը և տրամադրությունը բարձրացնելն է, ինչը հնարավոր է դառնում հասուն հատապտուղներում երջանկության հորմոնի՝ սերատոնինի պարունակության շնորհիվ։

Կոկռոշի օգտակար հատկությունները․

  • Ամրացնում է արյան անոթները
  • Դանդաղեցնում է սկլերոզի զարգացումը և ուռուցքների աճը
  • Մարմնից հեռացնում է տոքսինները և կարգավորում մարսողությունը
  • Իջեցնում է արյան ճնշումը
  • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
  • Չեզոքացնում է մարմնի բորբոքային գործընթացները
  • Արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն
  • Կանանց մոտ կարգավորում է դաշտանային ցիկլը
  • Ապահովում է տղամարդկանց հորմոնալ հավասարակշռությունը
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

Հակացուցումները

  • Կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրման
  • Բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • Սրում է ալերգիկ ռեակցիաները
  • Նորածինների մոտ մետեորիզմ է առաջացնում
  • Զարգացնում է գաստրիտը կամ ստամոքսի խոցը
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

Ինչպես ընտրել կոկռոշ

Հատապտուղների կեղևը պետք է լինեն առաձգական։ Եթե պտուղը պինդ է, այն դեռ խակ է, որքան փափուկ է, այնքան ավելի հասուն է։ Հատապտուղները պետք է լինեն չոր, ոչ կպչուն։ Խորհուրդ է տրվում գնել պոչիկներով հատապտուղներ․ դրանք ավելի երկար են պահպանվում։

Ինչպես պահպանել կոկռոշը

Սառնարանում հատապտուղները կարելի է պահել 2 շաբաթ, իսկ սենյակային ջերմաստիճանում՝ ընդամենը 5 օր, այն էլ՝ եթե ջերմության տատանումներ չկան։ Երկարաժամկետ պահպանելու համար կոկռոշը սառեցնում են, չորացնում կամ մուրաբա պատրաստում։