ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի- Sputnik. Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նոր ու շքեղ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում` հետևորդներին ներկայանալով լիովին այլ կերպարում։ Լուսանկարում Հրուշը կարմիր կոստյում է հագել , կրում է կարմիր գլխարկ ու ակնոց։ Դիմահարդարը պարզապես հիացրել է իր հետևորդներին։
«Ձեզ դուր գալի՞ս է իմ նոր կերպարը»,- հարցրել է Աճեմյանը։
Դիմահարդարի հետևորդները հազարավոր մեկնաբանություններ են գրել` նշելով, որ անչափ հավանել են նրա նոր լուքը։
Որոշ օգտատերեր էլ դիմահարդարին այս կերպարում նմանեցրել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քայլի Ջեներին։
«Սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը
Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Հայաստանում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, նա նաև հագուստի դիզայնով է զբաղվում։