229 նոր դեպք՝ մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 41 023-ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 229–ով և դարձել 41 023։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 մարդ (-183), կատարվել է 180497 (+ 1465) թեստավորում, առողջացել են վարակվածներից 33897–ը (+405)։ Գրանցվել է մահվան 809 (+3) դեպք։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:

Օգոստոսի 12-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 40 794 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հայաստանը կորոնավիրուսի առումով շանս ունի աշնանն ամենալավ վիճակն ունենալ. Փաշինյան

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: