Facebook –ին մեղադրում են 100 մլն օգտատերերի կեսնաչափական տվյալներն անօրինական պահելու մեջ

Գաղտնիությունը խախտելու համար Facebook–ին կարող են տուգանել ամեն դեպքի համար սկսած 1000 դոլարից մինչև 5000 դոլարի չափով, եթե ապացուցեն, որ ընկերությունը դիտավորյալ է գործել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Facebook ընկերությունը մեղադրվում է Instagram սոցցանցի ավելի քան 100 մլն օգտատիրոջ  կենսաչափական տվյալներ հավաքելու համար, հայտնում է Business Insider պարբերականը։

Facebook-ում ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու փորձերը. ի՞նչ անել

Ընկերության դեմ ներկայացված հայցի համաձայն` Instagram–ում կա գործիք, որը կիրառում է դեմքերի ճանաչման համակարգն ու ստեղծում «դեմք շաբլոնը», որ հետագայում պահում է իր տվյալների բազայում։ Սոցցանցին մեղադրում են նրանում, որ նա ավտոմատ սքանավորում է օգտատերերի լուսանկարներում առկա մարդկանց դեմքերը, որոնք նույնիսկ կարող է Instagram չեն օգտագործում։

«Facebook–ը հավաքում է Instagram–ի օգտատերերի պաշտպանված կենսաչափական տվյալները և օգտագործում դրանք` կատարելագործելու համար մարդկանց դեմքերի ճանաչման հնարավորությունները սեփական պրոդուկտներում` այդ թվում Facebook–ի հավելվածում, և այդ տեղեկությամբ տրամադրում տարբեր սերվիսների։ Facebook–ը դա անում է անհրաժեշտ ծանուցում և տեղեկություն չտրամադրելով` ինչը պահանջում է Իլինոյսի օրենքը», – պարբերականը մեջբերում է հայցադիմումի տեքստը։

Պարբերականի տվյալներով` Իլինոյս նահանգի օրենքով  Facebook–ը ստիպված կարող է լինել խախտման համար վճարել 1-5 հազար դոլար, այդպիսով ընդհանուր գումարը, որ կարող են պահանջվել վճարել ընկերությունից, կարող է կազմել մինչև 500 մլրդ դոլար։

Ոչ մի բացառություն ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների համար․ Facebook-ը փոխում է կանոնները

Facebook–ի ներկայացուցիչ Ստեֆանի Օթուեյը հերքում է հայցադիմումի մեջ ներկայացված մեղադրանքները։

«Հայցն անհիմն է։ Instagram–ը դեմքերի ճանաչման տեխնոլոգիա չի կիրառում», – հայտարարել է Օթուեյը։