Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 6 ժամ ջուր չի լինի

Ջրամատակարարման դադարեցման պատճառը վթարային աշխատանքներն են։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված`  օգոստոսի 12-ին` ժամը 10:00-18.00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը։

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

«Կդադարեցվի Իսահակյան, Կորյուն, Աղայան, Թամանյան, Բայրոն, Մոսկովյան, Ա. Պետրոսյան, Գ. Քոչար փողոցների, Սայաթ-Նովա 1-40, Խանջյան 43, Թումանյան 10, 12, 13, 28/20, 34, 37, 39, 41, Սարյան 1, Տերյան 42-91, Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ. Մաշտոց 37-60, Սարմեն 1-10, Տերյան 105/1, Բաղրամյան 1-3 համարների, Մոսկովյան անցուղու, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ջրամատակարարումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա ջուրն» առաջարկել է 2021թ-ին ջրի սակագինը թողնել անփոփոխ