Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը

Հեռախոսազրույցի նախաձեռնությունը Մակրոնինն է եղել։ Բացի Բելառուսում տիրող իրավիճակից քննարկվել են նաև այլ թեմաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Բելառուսում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ

Հեռախոսազրույցի նախաձեռնությունը Մակրոնինն է եղել։ Բացի Բելառուսի իրավիճակից քննարկվել են նաև այլ թեմաներ։ Մանրամասն դիտարկվել է Լիբանանի Հանրապետությունում տիրող իրավիճակը ՝ շեշտը դնելով օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի ձեռնարկած միջոցների վրա: Քննարկվել են նաև Ուկրաինայի ներքին հակամարտության կարգավորման տարբեր ուղիներ։

Նախագահները քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության ուղիները՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցումը:

Ավելի վաղ եվրոպական ութ երկրի (Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի և Շվեդիայի) արտգործնախարարները Բելառուսի իշխանություններին կոչ էին արել երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Ուժայինները լքել են Մինսկը. նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրը

Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին քվեարկել է ընտրողների 80,23 տոկոսը: Սվետլանա Տիխանովսկայի օգտին քվեարկել է ընտրողների 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո երկրում սկսվել են զանգվածային բողոքներ և բախումներ ոստիկանության հետ, որոնց հետևանքով զոհ կա: