Ումի՞ց են կախված «անկախ փորձագետները». բժիշկը խոսել է ռուսական նոր պատվաստանյութի մասին

Ռուսական պատվաստանյութի, հնչող քննադատության ու հիվանդության հանդեպ դրա կայունության մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում խոսել է բարձրակարգ բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, պրոֆեսոր Սերգեյ Ցարենկոն։
Sputnik

Մենք՝ բժիշկներս, կորոնավիրուսով պացիետների բուժման հարցում հաջողության ենք հասել՝ օգտագործելով մոնոկլոնալ հակամարմիններ, ստերոիդներ, հակավարակային պատրաստուկներ։ Մարդիկ սկսել են ավելի քիչ մահանալ կորոնավիրուսից, բայց միևնույնն է, ծանր դեպքերում ստիպված ենք հիվանդին միացնել թոքերի արհեստական օդափոխման  սարքին։ Դրանից հետո տասից 6-8–ը մահանում են  ներհիվանդանոցային վարակներից։ Նոր հակաբիոտիկները կարող էին փրկել այդ հիվանդների կյանքը։ Սակայն դրանք մշակելու համար տարիներ են հարկավոր։

ԱՀԿ-ն կստուգի ու կգնահատի ռուսական պատվաստանյութը

Մարդկանց կորոնավիրուսով վարակվելուց հեռու պահելու այլ ճանապարհ էլ կա։ Դա բոլոր առումներով լավ տարբերակ է․և՛ մարդն է առողջ, և՛ կողքիններին չի վարակի։ Քանի որ որքան շատ լինեն հիվանդության հանդեպ կայուն մարդիկ, այնքան ավելի բարձր կլինի հասարակական իմունիտետը, և համաճարակն ավելի շուտ կավարտվի։

Առայժմ հիվանդության հանդեպ կայունությունը ձևավորվում է այն դեպքում, երբ մարդն արդեն վարակվել է կորոնավիրուսով։ Սակայն կա ավելի անվտանգ տարբերակ՝ իմունիզացիան։ Ավելին՝ արդյունավետ ու անվտանգ պատվաստանյութ կա արդեն, որը ստեղծել են Գամալեայի անվան կենտրոնի մասնագետները։ Այդ ինստիտուտը միկրոկենսաբանության հանրության շրջանում այնպիսի վարկանիշ ունի, ինչպես «Մերսեդեսը» մեքենաշինության մեջ։

Երկար տարիներ է ճանաչում եմ ակադեմիկոսներ Գինցբուրգին ու Լոգունովին։ Մենք նրանց ու նրանց աշխատակիցների հետ մանրէների դեմ պայքարի կայուն նոր միջոցներ ենք մշակում։ Բացի այդ, նույն ինստիտուտի գիտնականները բարեհաջող կերպով Էբոլայի ու MERS-ի դեմ պատվաստանյութեր են ստեղծել։ Ոչ միայն ստեղծել են, այլև դրանք ստեղծելու անվտանգ ու արդյունավետ տարբերակ են մշակել՝ վեկտորային։ Մարդու համար անվտանգ ադենովիրուսի վրա կորոնավիրուսի մի կտոր են կպցնում։ Ասես ադենովիրուսը հրթիռի կրիչ լինի, իսկ կորոնավիրուսը՝ ուղեծրային կայան։ Այդ ամենը ներարկում ե մարդու օրգանիզմի մեջ։

Պուտինը խոսել է իր դստեր ու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին. տեսանյութ

Դրանից հետո իմունիտետ է ձևավորվում և՛ «հրթիռի-կրիչի», և՛ «ուղեծրային կայանի» հանդեպ։ Հաջողությունն ամրագրելու համար երեք շաբաթ անց նույն «ուղեծրային կայանը»  ուղարկում են մեկ այլ «հրթիռ-կրիչի»`այլ ադենովիրուսի վրա։ Նորից իմունիտետ է ձևավորվում։ Արդյունքում երկու ադենովիրուսի հանդեպ ավելի թույլ իմունիտետ է ձևավորվում (քանի որ այն պետք չէ օրգանիզմին), իսկ կորոնավիրուսինը` ավելի կայուն ու վստահելի։

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը

Պատվաստանյութը փորձարկվել է կամավորների վրա։ Ընդ որում՝ առաջին կամավորները Գամալեայի ինստիտուտի բոլոր աշխատակիցներն էին։ Դրանից հետո պատվաստանյութը փորձարկվել է կամավոր զինծառայողների վրա։ Ոչ մի բարդացում. բոլորի մոտ հզոր իմունիտետ է ձևավորվել։

Զարմանալի չէ, որ մամուլում միանգամից քննադատության ալիք բարձրացավ։ Էլ գրում եմ իբր տեխնոլոգիաները գողացված են, էլ ներկայացնում են կեղծ գիտական մտորումներ, թե իմունիտետի ձևավորման ընթացքում պատահական  կորոնավիրուսով վարակվելու դեպքում մարդու վիճակը կարող է վատանալ։ Վերջինը սարսափելի է հնչում՝ հակամարմիններից կախվածության սրացում (ADE)։ Սարսափելի է հնչում ոչ մասնագետների համար։ Իսկ վարակաբանները գիտեն, որ ADE-ն միայն Դենգեյի տենդի դեպքում է գործում, այն էլ պատվաստման հետ կապ չունի։ Մնացած դեպքերում էֆեկտը երբեմն երևում է փորձանոթի մեջ։ Բայց ոչ կորոնավրուսային վարակների դեպքում։

Ու այստեղ հարց է առաջանում։ Ո՞վ է ֆինանսավորում այդ քարոզչությունը։ Ումի՞ց են կախված «անկախ փորձագետները»։ Այլ պատվաստանյութերի արտադրողների՞ց, որոնք դեռ հետ են ռուսաստանցի գիտնականներից։ Գուցե հակավարակային պատրաստուկների (որոնք երբեմն արդյունավետ են, բայց միայն հիվանդության թեթև տարբերակի ժամանակ ու բազում կողմնակի ազդեցություններ ունեն) արտադրողների՞ց։

Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել

Մենք՝ գործող բժիշկներս, ամոթով ենք հետևում այս «հուզումներին»։ Եվ սպասում ենք, թե երբ այլևս կորոնավիրուսով պացիենտներ չեն լինի և չեն գա մեզ մոտ, ու վերջապես կկարողանանք զբաղվել նաև այն հիվանդություններով, որոնց համաճարակի պայմաններում ձեռքներս չի հասնում։