ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր երկրի էներգետիկան փրկելու համար ստիպված է եղել դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Մենք զանգեցինք Ռուսաստանի նախագահ Պուտինին և Սաուդյան Արաբիային, որոնք նավթի արդյունահանումը կրճատեցին օրական 10 մլն բարելով։ Այդպիսով մենք փրկեցինք էներգետիկան», – «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ նավթարդյունահանման ոլորտի վիճակը սկսել էր զգալիորեն վատանալ, իրավիճակը բարդացնում էր նաև Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ծավալված պատերազմը։
Թրամփն ընդգծել է, որ այս պահին նավթի գները հասնում են մեկ բարելի դիմաց 41 դոլարի։
«Նա միշտ ծրագիր ունի». Թրամփի նախկին խորհրդականը Պուտինին լավ բանակցող է համարում
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նավթային պատերազմը
Մարտի կեսերին ձախողվեց ՕՊԵԿ+ երկրների նավթարդյունահանման գործարքը։ Պատճառը Ռուսաստանի (որն առաջարկում էր պահպանել արտադրության ընթացիկ ծավալները) և Սաուդյան Արաբիայի (որը պահանջում էր նվազեցնել ցուցանիշները) տարաձայնություններն էին։
Գործարքի ձախողման պատճառով նավթային շուկայում գնային պատերազմ սկսվեց, որի պատճառով վառելիքի գները նվազեցին` հասնելով 2002 թվականի մակարդակին։
Շուկայում տիրող կրիտիկական իրավիճակը խոշորագույն նավթարտադրողներին, այդ թվում G20–ի անդամներին ստիպեց նստել բանակցությունների սեղանի շուրջը։ Արդյունքում վառելիքի արդյունահանման վերաբերյալ նոր համաձայնագիր կնքվեց։
Նոր փաստաթղթի համաձայն` ՕՊԵԿ+–ի երկրները ցուցանիշները նվազեցնում են օրական 10 մլն բարելով, իսկ դաշինքում չներառված պետությունները` 5 մլն բարելով։
Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է Բոլտոնի սկանդալային գրքին վերաբերող հարցին