Մոսկվա–Երևան երկու հատուկ չվերթ. որտեղի՞ց կարելի է տոմս գնել

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Առաջիկա օրերին Մոսկվայից Երևան ևս երկու չարտերային չվերթ կկայանան։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ չվերթերը կիրականացվեն օգոստոսի 17- ին (Մոսկվայի ժամանակով՝ 10։00-ին) և օգոստոսի 18-ին (Մոսկվայի ժամանակով՝ 16։30-ին ) «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Երկու չվերթերն էլ կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն

«Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից: Տոմսարկղի աշխատանքային ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։ Տոմսի արժեքը՝ 14 հազար 700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից հորդորում են ՀՀ քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության դեպքում սեղմ ժամկետում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհի տարբեր երկրներ փակեցին օդային և ցամաքային սահմանները։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով դեռ մարտին Հայաստանը ևս փակեց սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, սակայն այս ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրներից (այդ թվում` Ռուսաստանից) մի քանի տասնյակ չվերթեր են կայացել, որոնք հայրենիք են վերադարձրել ՀՀ քաղաքացիներին։

ՀՀ կառավարությունը որոշեց նորից երկարացնել արտակարգ դրության ժամկետը