Քիմ Քարդաշյանի ամուսնուն մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում

Ներկա պահին Քանյե Ուեսթի կամ նրա ընկերության հասցեին պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել, սակայն ոչինչ բացառել չի կարելի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, մեղադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելիս ստորագրություններ կեղծելու համար։ Նրան մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում  է Vanity Fair–ը։

«Չեմ վիճի՝ Հիսուսն արքա է»․ Քանյե Ուեսթն ընդունել է իր ձախողումը

Սակայն Քանյե Ուեսթի կամ նրա ընկերության հասցեին խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել։

Պաբերականը մեջբերում է New York Times–ի հետաքննությունը, որի արդյունքում հայտնի է դարձել, որ մի շարք հանրապետականներ օգնում են Ուեսթին ձայներ հավաքելու հարցում։ Այդ թվում Մարկ Ջեյքոբին, որի Let The Voters Decide ընկերությունը կասկածելի ձևով Ուեսթի օգտին ստորագրություններ էր հավաքում Օհայոյում, Արևմտյան Վիրջինիայում և Արկանզասում ։

Ջեյքոբին 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ արդեն կալանավորվել էր խարդախության մեղադրանքով։  Այն ժամանակ նա խոստովանել էր կատարածը։

«Գիտեմ, որ ցավեցրել եմ քեզ». Քանյեն հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քիմից

Հայտնի է, որ Ուեսթը Թրամփին աջակցել է 2016 թվականի ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Քիմն ու Քանյեն մի քանի անգամ հանդիպել են նրա հետ, ինչպես նաև Քանյեն հաճախ էր հայտնվում «Ամերիկան դարձյալ հզոր կդարձնենք» գրությամբ գլխարկով։ Սակայն ավելի ուշ Ուեսթը հայտարարեց, որ այլևս չի սատարում Թրամփին։