ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. 23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ Gucci-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, Instagram–ի իր էջում տատիկի հետ արված արխիվային լուսանկար է հրապարակել։
«Տատիկս, նրա աշխատավայրն ու ես` փոքր տարիքում »,–գրել է Արմինեն` նշելով, որ լուսանկարն արվել է Քոչարի 13 հասցեում գտնվող Նկարիչների շենքում։
Արմինեի հետևորդները լուսանկարը շատ են հավանել, նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել։
««Յուրահատուկ», «Ինչ սիրուն եք»,«Հրաշք եք»»,–գրել են երկրպագուները։
Ավելի վաղ մոդելը նկարահանվել էր The Muse Fashion հագուստի հայկական ապրանքանիշի մինիմալիստական գովազդային հոլովակում։
Նշենք, որ Արմինեն սկզբում մեծ քննադատությունների ալիքի բախվեց։ Շատերը նրան վիրավորում էին տարբերվող արտաքինի համար ու առաջարկում պլաստիկ միջամտության դիմել։
Սակայն այժմ հայուհին իր հստակ քայլերն է անում նորաձևության բարձր բեմերում, իսկ քննադատություններին վերաբերվում է ժպիտով։
Բոլոր մարդիկ նման են, բոլորն էլ գնում են զուգարան. Gucci հայ մոդելը պատմել է իր մասին