Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Ցնցումները զգացվել են Հայաստանի երկու մարզում և Երևանում, մայրաքաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժը գրանցել է ժամը 03:29-ին։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

«Հարս եմ եկել, հարս եմ բերել այս վթարային տանը». նոր ծրագիր` Շիրակի գյուղաբնակների համար

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն