Պարետի որոշումը խախտողները. դադարեցվել է ավելի քան 5000 կազմակերպության գործունեություն

Ստուգումներն իրականացնում են 5 տեսչական մարմինները։ Միայն մեկ օրում կատարվել է գրեթե 600 ստուգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 11-ի դրությամբ կայացվել է 5071 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կոպիտ խախտումներ Ծաղկաձորի հյուրանոցներում. պարետին միջնորդություններ կներկայացնեն

Պատասխանատու մարմինները շարունակում են ուժեղացված ստուգումները։ Օգոստոսի 11-ի դրությամբ իրականացվել է 65403 ստուգում, որից միայն 573-ը՝ նշված օրը:

«Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- նշված է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի, ՀՀ սննդամթերքի անվտանգության, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ՀՀ կրթության և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինները։

Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել