ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik.Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Եվրոպայի լիգայի խաղարկությունում ուրախ կլինի հանդիպել հայկական թիմի հետ: Ֆուտբոլիստը նման հայտարարություն է արել Ալմաթիի «Կայրաթ» թիմի ասուլիսի ժամանակ։ Ֆուտբոլիստը «Կայրաթի» շարքերն համալրել է այս տարի։
«Վիճակահանություն է։ Անձամբ ինձ համար հաճելի կլինի խաղալ հայկական ակումբի դեմ», - ասել է նա։
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքում Երևանի «Նոան» կմրցի Ալմաթիի «Կայրաթի» հետ:
Ալմաթինցիների ապագա մրցակցին Հովհաննիսյանը բնութագրել է որպես ամուր, կարգապահ թիմ, որը պայքարում է մինչև վերջ:
«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր
«Շատ լավ անձնակազմ է։ Իհարկե, ես այնտեղ ծանոթներ ունեմ։ Ես շատ լավ գիտեմ «Նոայի» տնօրեն Արթուր Սահակյանին։ Մենք միասին ենք սկսել ֆուտբոլ խաղալ», - նշել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը։
Հովհաննիսյանը խոստովանել է, որ իրեն հաճելի կլիներ խաղալ «Նոայի» դեմ նաև Հայաստանում:
Նշենք, որ օգոստոսի 10-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Գյումրիի «Շիրակը» ուժերը կփոձի ռումինական «Ստյաուայի» հետ, Երևանի «Նոան»՝ Ալմաթիի «Կայրաթի», իսկ Երևանի «Ալաշկերտը»՝ մակեդոնական «Ռենովայի»: