ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն առաջարկել է 2021թ–ին անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները:
«Հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179.283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ–ին գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4 տոկոս»,–նշված է ընկերության` ՀԾԿՀ ներկայացված դիմումի մեջ։
Ընկերությանը տրամադրված լիցենզիայի համաձայն` եթե տվյալ տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0.5 տոկոսը, ապա վերահաստատվում են գործող սակագները։
Այսպիսով, խմելու ջրի մանրածախ սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կլինի 153 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ մեծածախ գինը` 1 խմ դիմաց 36 դրամ։ Բացի այդ, ջրահեռացման ծառայության մանրածախ գինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց 27 դրամ, իսկ մեծածախը` 1 խմ–ի դիմաց 18 դրամ։
«Ելնելով նշվածից՝ խնդրում ենք 2021թ. համար գործող սակագները թողնել անփոփոխ»,– գրված է փաստաթղթում։
ՀԾԿՀ–ն կուսումնասիրի «Վեոլիա ջրի» ներկայացրած դիմումը։
Հայաստանում գազի պատճառով հոսանքն առնվազն 8 ամիս դեռ չի թանկանա. պաշտոնյայի պարզաբանումը
Հիշեցնենք, որ ամեն տարի մինչև օգոստոսի 10–ը «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ն խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու վերաբերյալ հայտ է ներկայացնում. 2021–ին նախատեսված սակագները կորոշվեն մինչև այս տարեվերջ։
Տունը վաճառեցինք, բա հետո՞․ ինչու են Հայաստանում համավարակի ժամանակ բնակարանները թանկանում