Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան

Զարեհ Սինանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանից Հայաստան գալու համար 40 մարդ է ցուցակագրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր Բեյրութից կժամանեն Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ արտգործնախարարությունում՝ նշելով, որ ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այդ մասին մանրամասներ կհայտնի Facebook-ում։

Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին

Լիբանանահայերը հայրենիք կվերադառնան Հայաստանից Լիբանան օգնություն տարած ինքնաթիռով:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանից Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում պայթյուն էր որոտացել, որի զոհ է դարձել 158 մարդ, ավելի քան 6 հազարը վնասվածքներ են ստացել։ Ավերվել և վնասվել են տասնյակ տներ, մոտ 300 հազար մարդ անօթևան է մնացել։

Լիբանանի իշխանությունների տվյալներով ՝ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառ է դարձել պահեստում պահված 2750 տոննա ամոնիակի սելիտրան։