Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրնուսի դեմ առաջին պատվաստանյութը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։

«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան գրանցված պատվաստանյութը նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ առաջին պատվաստանյութն է աշխարհում»,-ասել է Պուտինը։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

ՌԴ նախագահի խոսքով՝ պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

Ռուսական պատվաստանյութը շրջանառության մեջ կդրվի 2021թ․-ի հունվարի 1-ից։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ