Օնիկ Գասպարյանն Արցախում է. նա այցելել է առաջնագիծ

Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` օգոստոսի 11-ին, Արցախ է այցելել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

Օնիկ Գասպարյանն Արցախում է. նա այցելել է առաջնագիծ

«Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր  Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ:  Բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ՊՆ–ն հայտարարություն է տարածել. դիպուկահարներ են պետք և ոչ միայն

Նրանք ծանոթացել են մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմանների և կենցաղի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:

ՊԲ ինժեներասակրավորական զորամասերից մեկում  ներկայացվել են նոր տիպի ամրաշինական օբյեկտների կառուցվածքային տարրերը: Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության տեսակետից կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակված Օնիկ Գասպարյանը մեկ շաբաթ անց Արցախ էր մեկնել։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել էր Գասպարյանին:

Արցախի նախագահը պարգևատրել է հակառակորդի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին