«Նրանք շատ կազմակերպված են». Ռոման Բերեզովսկին` «Նոայի» մասին

Բերեզովսկու խոսքով` Հայաստանի առաջնությունում «Նոան» մյուս թիմերի ֆոնին տարբերվում է իր հավասարակշռվածությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոայի» և Ալմաթիի «Կայրաթի» միջև բարդ հանդիպում կլինի։ Լեգենդար դարպասապահը իր կարծիքը հայտնել է Sport.kz–ին։

Հայկական 3 ակումբ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում կպայքարեն 2-րդ փուլի ուղեգրի համար

«Չգիտեմ` այսօր ինչ վիճակում է «Կայրաթը», բայց «Նոան» օրեր առաջ դարձավՀայաստանի սուպերգավաթակիր և լավ մարզավիճակում է։ Կարծում եմ, որ «Նոան» Հայաստանի ամենակազմակերպված թիմերից մեկն է։ Քանի որ խաղն անցկացվելու է Ալմաթիում, «Կայրաթը» երևի որոշակի առավելություն կունենա։ «Կայրաթը» վերջին տարիներին կայացել է որպես մարտունակ թիմ։ Կարող եմ ենթադրել, որ ծանր, արդյունքի միտված խաղ է լինելու», – ասել է նա։

Բերեզովսկու խոսքով` «Նոան» Հայաստանի առաջնությունում մյուս թիմերի ֆոնին առանձնանում է իր հավասարակշռվածությամբ։

«Նրանք շատ կազմակերպված են», – ասել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։

Ինչ վերաբերում է վիճակահանության արդյունքներին, ապա ըստ Բերեզովսկում, չի կարելի ասել, որ «Նոայի» բախտը բերել է։ Առավել ևս, որ երևանյան թիմն արտագնա հանդիպում է անցկացնելու։