Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ

Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ տուժել են ոչ միայն ցուցարարները, այլ նաև դրանց չմասնակցող քաղաքացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Բելառուսի Բրեստ քաղաքում տղամարդը, որը բողոքի ակցիաներին չէր մասնակցում, հայտնվել է հատուկ ջոկատայինների կրակահերթի տակ։ RT Telegram ալիքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ էլ արձանագրվել է այդ պահը։

Տղամարդն, ի դեպ, շան հետ խաղաղ զբոսնում էր, այլ ոչ թե ցուցարարների հետ փախչում։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է նա ասում. «Տանյա, մի վազիր»։ Հենց այդ պահին էլ նա ձեռքի շրջանում վիրավորում է ստանում։

Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9–ին կայացած Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը: Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։