ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Հայտնի դիմահարդար, նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը, Instagram-ի իր էջում որդու լուսանկարն է հրապարակել՝ նշելով, որ նա արդեն 40 օրական է։
«Դե ինչ ընկերներ, եկեք ծանոթանանք։ Իմ անունը Գասպար է, և ես արդեն 40 օրական եմ»,– գրել է դիմահարդարը։
Նրա խոսքով` որդին արդեն 5 կգ քաշ ունի, հավանաբար հաղթանդամ է լինելու։
«Աղջիկներ, բռնվեք։ Նրա աչքերը գողացել են իմ սիրտը»,– գրել է Գոհարը։
Դիմահարդարի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։
«Հրաշք է, Աստված նրան առողջություն տա»,«ինչ քաղցրիկն է», «սիրուն տղա»,– գրել են նրանք։
Հիշեցնենք՝ «մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանի տղան ծնվել է նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։ Նա որդուն ֆրանսիական ծագմամբ Գասպար անունով է կոչել։
Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։